Մաքուր սրտերի շարժում

2010-07-07

Մի՛ հավատացեք, երբ ձեզ փորձում են հավատացնել,որ բոլորը նայում են պոռնոգրաֆիա, որ բոլորը սկսում են սեռական կյանք ամուսնությունից առաջ, որ կուսությունը հնացած եւ ոչ պետքական հասկացողություն է: Ահա արդեն 10 տարուց ավելի ԱՄՆ-ում գոյություն ունի շարժում՝ «Իսկական սերը սպասում է» նշանաբանով, որին անդամակցում են հազարավոր երիտասարդներ: Շարժումը կայծակնային արագությամբ տարածվեց շատ երկրներում, այդ թվում նաեւ Լեհաստանում, որտեղ ստացավ «Մաքուր սրտերի շարժում» անվանումը: Եթե  դու քեզ միայնակ ես զգում ձգտման մեջ՝ մարմինդ պահպանելու կուսության մեջ մինչեւ ամուսնական գիշեր միացիր մեզ: Մենք շատ ենք եւ աղոթում ենք մեկս մյուսիս համար: Դա օգնում է մեզ դիմադրել անառակությանը: Իսկական, մաքուր սերը մեզ ստիպում է, որպեսզի մենք սովորենք  պահպանել ամուսնական հավատարմությունը ամուսնությունից առաջ, որպեսզի հետո սրտի մաքրությամբ եւ բանականությամբ կառուցենք ամուսնական երջանկություն` Աստծո Խոսքի եւ Պատվիրանների հիմքի վրա:

    Աստված մեզ տվեց պատվիրան, որպեսզի մենք չխախտենք ամուսնական հավատարմությունը: Թվում է` Աստծո համար ի±նչ տարբերություն քանի± անգամ եւ ու±մ հետ եմ ես սեռական հարաբերություններ ունեցել կամ զբաղվել ինքնաշնությամբ: Եթե ինձ դա հաճույք է պատճառում, ապա ի±նչ իրավունքով է Նա ինձ արգելում դա անել:

     Փաստը կայանում է նրանում, որ Աստված` Մեր Հայրը եւ Ստեղծողը, մեզ երջանկություն է ցանկանում: Նա ստեղծել է մեզ եւ շնորհել է սիրելու ընդունակությամբ եւ շարունակելու մարդկային սերունդը` միավորելու ամուսնու հետ <<մի մարմնում>>: Այդ միավորումը մեծ ուրախություն եւ հաճույք է բերում: Սակայն դրանից բացի Ստեղծողը ուզում է, որպեսզի այն երջանկություն բերի: Հաճույքի եւ երջանկության  միջեւ մեծ տարբերություն կա: Հաճույքը կարող ես ստանալ առանց ջանք թափելու, բայց այն հեշտ է անհետանում, ինչպես եւ գալիս է, իսկ երջանկությունը պահանջում է աշխատանք, բայց եւ տեւում է ավելի երկար: Այդ կերպով մեղք գործելով` այսինքն սեռան կապեր սկսել ամուսնությունից առաջ, մենք այնքան չենք վիրավորում Աստծուն, որքան ինքներս մեզ ենք վատություն անում: Իհարկե, Աստծուն հաճելի չէ տեսնել` ինչպես ենք մենք անպատվում մեր մարմինները` Նրա կողմից ստեղծված մեր երջանկության համար: Բայց առաջի հերթին վատություն ենք անում մեզ, այլ ոչ թե Նրան: Եւ մե՛նք, ո՛չ  թե Նա, հետո հոգեւոր մաքրության կարիք ենք զգում:                                                    

         Ներկայումս ավելի դժվար է անառակությունից խուսափելը: Գրեթե բոլոր ֆիլմերում մեզ փորձում են համոզել, որ հարաբերություններ կարող է ունենալ <<յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ>>, եւ մեծ թվով էրոտիկ տեսարաններում փորձում են մեր մեջ արթնացնել ցանկություն` այդ կերպ անել: Դարձյալ, յուրաքանչյուր թերթ կամ ամսագիր զբաղվում է նրանով, թէ ի±նչպիսի մեթոդներով կարելի է հասնել <<օրգազմին>>, (մոռանալով այն մասին,որ դրանք մինչեւ այժմ ոչ մեկին երջանկություն չեն բերել):

         Գրեթե յուրաքանչյուր էստրադային աստղ վարում է անառակ կյանք եւ գովաբանում է այն իր <<ստեղծագործություններում>>: Գրեթե բոլորը  գիտեն եւ պատմում են անպարկեշտ անեկդոտներ, պատմություններ` ամուսնական դավաճանությունների եւ անառակության մասին: Որտե±ղից սովորենք սեր ու հավատարմություն : Ի ուրախություն մարդկանց, Աստված

մեզ տվել է Կտակարանը եւ Եկեղեցու ուսմունքները, որոնք արդեն 2000տարի օգնում են մարդկանց` տարբերել բարին չարից, եւ ընտրել բարության ճանապարհը: Մեր շարժումը կոչվում է <<Մաքուր սրտերի շարժում>>, այլ ոչ թե <<Շարժում նրանց, ում արգելված է անառակությունը>>: Ինչո±ւ: Որովհետեւ մեր նպատակն է մաքրել մեր սրտերը եւ սովորել իսկական սիրել, որպեսզի երջանիկ լինենք եւ դատաստանի օրը առանց ամոթի նայենք Աստծո աչքերին: Մենք ուզում ենք Աստծուն տեսնել դեմ առ դեմ, այլ ոչ թե սիրաշահել նրան մոմերով կամ մեքենայաբար կրկնել անգիր արած աղոթքները, շատ հաճախ չհասկանով դրանց իմաստը: Մենք արհամարհում ենք այն, ինչը վիրավորում է Սուրբ Հոգուն եւ խանգարում է նրան մեզ բարի գործերին դարձնելու` Նրա կամքի իրագործմանը, սիրուն եւ երջանկությանը:

 

նախորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86