Մեր մասին

2012-11-26

Մեր ամսագիրը ստեղծվել է 1975 թվականին Հայր Թադևոս Միշինսկու կողմից: ‹‹Սիրեցեք միմյանց›› ամսագրի գլխավոր նպատակն է ձևակերպել երիտասարդների Քրիստոնեական համոզմունքները` հիմնվելով հասարարակական սիրո համախմբման վրա: Այս նպատակին կյանք է տվել կարդինալ Ավգուստ Գլոնդը, իսկ ‹‹այբբենարանը›› գրել է կարդինալ Ստեֆան Վիշինսկին:

 

Սկզբնական շրջանում ամսագիրը հրատարակվում էր շատ քիչ տպաքանակով ու շատ համեստ ձևավորմամբ: Այն հասցեագրված էր բոլորին, բայց ընթերցողների շրջանակը բավական նեղ էր: 1991 թվականին, Հայր Միշինսկու մահից հետո, Քրիստոնեական Հասարակությունը որոշում կայացրեց շարունակել նրա սկսած գործը: Ամսաթերթի նոր խմբագիր դարձավ Հայր Մեչիսլավ Պետրովսկին, ով զբաղեցնում է այս պաշտոնը մինչ օրս:

Խմբագրակազմը շատ շուտ հասկացավ, որ ճիշտ է ըմբռնել երիտասարդների  պահանջները, ամսագիրը սկսեց մեծ պահանջարկվայելել հատկապես երիտասարդների շրջանում:  Ամսագրի միայն լեհերեն տարբերակն ունի 220 հազար տպաքանակ:

            Դատելով ընթերցողների նամակներից՝ ամսագիրն իրապես օգնում է երիտասարդներին պարզ բացատրություններ ստանալ Քրիստոնեական հավատի և էթիկայի սկզբունքերի մասին: Մեր ընթերցողների վկայությունները և հոդվածները ցույց են տալիս, թե ինչպես կարելի է Աստծո հետ ներդաշնակ ապրել՝ հենվելով Ավետարանի վրա: Ընթերցողները ցանկանում են հստակ և պարզ պատասխաններ ստանալ իրենց կասկածների վերաբերյալ, նույնիսկ եթե այդ պատասխանը արմատական է: Հենց այդպիսի հոդվածներ կարելի է գտնել մեր ամսագրում:

Մեր ընթերցողները հանդես եկան նախաձեռնությամբ` առաջարկելով ավելի շատ հոդվածներ տպագրել ողջախոհության և սրտի մաքրության մասին: Հավատի բացակաւթյունը բարոյալքել է հասարակությունը, երիտասարդներն էլ զոհ են դարձել սեփական թեթևամտությանն ու անտեղյակությանը, ինչպես նաև խաբեությանը:

   Մենք գրում ենք նաև Աստծո հանդեպ հավատի մասին, Հիսուս Քրիստոսի մահվան ու հարության նշանակության և իմաստի մասին, աղոթքի, տառապանքի և կյանքի խնդիրների մասին: Այն մասին, թե ինչպես է Աստված ամենատարբեր նշաններով մեզ դարձի գալու ու չարիքից խուսափելու կոչեր անում:

‹‹Սիրեցեք միմյանց›› ամսագիրը մեծ արձագանք է գտնում հասարակության մեջ, ինչի մասին են վկայում ոչ միայն բազմաթիվ նամակները, այլև նվիրատվությունները, որոնց շնորհիվ մենք կարող ենք անվճար ուղարկել մեր ընդհանուր տպաքանակի մեկ երրորդը նրանց, ովքեր վճարունակ չեն, բայց ցանկանում են ընթերցել մեր ամսագիրը: Նվիրատվությունների շնորհիվ մենք կարողացանք ամսագիրը հրատարակել նաեւ ռուսերեն լեզվով և ուղարկել նախկին ՀՍՀՄ- երկրներ: Մեր ամսագրի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայան կաթողիկեները, այլև ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, ովքեր օգտագործում են մեր նյութերը` հավատացյալների հետ աշխատելիս:

2012 թվականին մեր ամսագիրը լույս տեսավ արդեն տասնվեց լեզվով: http://www.sirecekmimianc.org/pg/am/hratarakutjunner.htmlԱմսագիրն ուղարկվում է ավելի քան 100 երկիր: Մենք շատ ուրախ ենք, որ հայ ընթերցողին ներկայանում ենք արդեն  մայրենի լեզվով:

            Երեք տարի է, ինչ մի խումբ հայ երիտասարդներ զբաղվում են ամսագրի թարգմանությամբ, և նրանց աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք ‹‹Սիրեցեք միմյանց›› ամսագրի հայերեն տարբերակը:

 

հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86