Անտեսանելի Աստված

2010-07-07

 

<<Ճշմարիտ մտածեք Տիրոջ մասին,եւ սրտի պարզությամբ փնտրեք Նրան>>:

<<Աստծուն երբեք ոչ մեկը չի տեսել, Նրան մեզ է ներկայացրել իր միածին Որդին, որը միշտ ապրում է Հոր հետ, եւ որն էլ հենց Աստվածն է>>:

Հարգանք մարդու ազատության նկատմամբ

Տեր Աստված, որին մենք ճանաչում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով, մնում է մեզ համար անըմբռնելի գաղտնիք: Եսայի մարգարեի խոսքերը չեն կորցրել իրենց նշանակությունը. <<Ճշմարիտ ես Դու_Աստված, թագնված գաղտնիքով, Իսրայելի Աստված, Փրկիչ>>:

Աստված ուզումէ, որ մարդը միանա Իրեն եւ լիարժեք երջանկության հասնի, այդ պատճառով էլ մարդու եւ Աստծո միջեւ կապը չի կարող անհրաժեշտության կամ պարտավորվածության արդյունք լինել: Մարդու ընտրությունը պետք է լինի ազատ եւ ինքնակամ:

Արարիչը՝ կյանք տալով յուրաքանչյուրիս, մնում է գաղտնի, որպեսզի Իր զորությամբ, Ճշմարտության ուժով չխլի մարդուց իր ընտրության իրավունքը: Այդ ամենի շնորհիվ, յուրաքանչյուր մարդ կարող է ինքնակամ որոշում կայացնել.Աստծո հետ լինել,կամ Նրան դեմ լինել:

Աստծո սերը այնքան անտերունչ եւ հնազանդ է, որ յուրաքանչյուրն էլ կարող է նրան անտեսել եւ մերժել: Բայց եթե մարդը ինքնակամ ընդունում է այն, այդ սերը դառնում է ամենակարող:

Քրիստոնեությունը աշխարհի մյուս կրոններից տարբերվում է նրանով, որ նրա հիմքը դա հավատքն է Աստծո նկատմամբ, ծնված Բեթղեհեմ քաղաքում եւ ծնունդ առած մարդու մարմնում, հետո խաչված եւ երրորդ օրը հարություն առած Երուսաղեմում: Քրիստոնեության համար շատ կարեւոր է Աստծո մասին ճշմարտությունը, որը Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկանց հայտնեց  Իր մասին՝ մնալով թաքնված: Անրհաժեշտ է մեկ անգամ եւս նշել, թե ինչո՞ւ է աստված «թաքնվում» մեզանից, թույլ չի տալիս ճանաչել իրեն մեզ համար սովորական ճանապարհով՝ մեր յոթ զգայարանների միջոցով:

Աստված չի ուզում պարտադրել մեզ, որպեսզի ընդունենք Իր գոյությունը, քանի որ հարգում է ազատ ընտրության շնորհը, որը նա Ինքն է մեզ շնորհել:

            Աստծո նպատակն է սիրո փոխհարաբերությունները փոխկապակցել մեզ հետ, իսկ դա հնարավոր է միայան այն դեպքում, երբ մենք ունենք ազատ ընտրության իրավունք: Այսպիսով, Աստված բացելով մեզ ճշմարտությունը Իր մասին եւ միաժամանակ թաքուն մնալով, ապացուցում է Իր սերը մեր հանդեպ եւ հարգանքը մարդու ազատության նկատմամբ:

Միակ եւ անկրկնելի փաստ

Քրիստոնեությունը եզակի է նաեւ նրանով, որ Մեսսիայի հայտնվելը կանխագուշակված է եղել շատ մարգարեների կողմից 20 դարերի ընթացքում, Բեթղեհեմում, Քրիստոսի ծնունդից առաջ:

            Ուրիշ կրոնների հիմնադիրներից եւ ոչ մեկը՝ ո՛չ Մուհամեդը, ո՛չ Բուդդան, ո՛չ Կոնֆուցին, չեն եղել այդքան սպասված եւ մանրամասն կանխագուշակված:

            Հենց Հիսուս Քրիստոսը, Մեսիան՝ մարգարեների կողմից կանխագուշակված, կենտրոնական տեղ է զբաղեցնում ինչպես Հին, այնպես էլ Նոր կտակարանում: Նրա գալուսը կանխատեսված էր մարդկության պատմության սկզբից եւեթ, մինչ օրս էլ Նրան երկրպագում են, որպես Փրիկիչ, Աստված եւ մարդ: Ստացվում է, որ 40 հարյուրամյակների ընթացքում մարդկությունն հարգանքի տուրք է մատուցում Մեսիային: Այդ փաստը հակասում է բոլոր պատմական օրենքներին: Այն միակ եւ անկրկնելի ֆենոմենն է աշխարհի  բոլոր կրոնների պատմության մեջ:

            Փոքրիկ իսրայելի ժողովուրդը գիտակցում էր, թե ինչպիսի մեծ առաքելություն է տվել իրեն Աստված: Հին աշխարհում տիրում էր համաընդհանուր կարծիք, որ հենց այդ ժաղովրդից էլ աշխարհ կգա Մեսիան: Հրեաները իրենց ամբողջ հույսը դրել էին այդ մարգարեության վրա: Կրոնի պատմաբանների համար անբացատրելի է մնում այն փաստը, թե ինչու Իսրայելի իր գոյության հենց սկզբից հավատում էր Մեկ Աստծուն, մինչդեռ ողջ հին աշխարհը պաշտում էր բազմաստվածությունը: Մյուս երկրները Իսրայելի հետ համեմատած կյանքի շատ բնագավառներում ավելի զարգացծ էին եւ՛ արվեստում, եւ՛ գիտության մեջ, եւ՛ փիլիսոփայության, եւ՛ տեխնիկայի մեջ: Նրանք կարող են հպարտանալ հին քաղաքակրթության եւ մշակույթի ստեղծմամբ: Միայն կրոնի մեջ Հրեա ժողովուրդը ուներ հստակ պատկերացում՝ Միակ Աստծո, սուրբ, ճշմարիտ Արարչի եւ Տիրոջ մասին: Այդ փաստին կա միայն  մի բացատրություն, որը մեզ առաջարկում է Սուրբ Գիրքը: Աստված ինքն է ընտրել այդ փոքրիկ Իսրայելյան ժողղովրդին եւ բացել ճշմարտությունն  իր մասին: Աստված ստեղծել է բնությունը դրա համար բնությունը աստված չէ, այս Աստծո արարչություն: Ավելին Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով՝ շնորհելով նրան բանականություն, ազատություն եւ սիսրելու ունակություն: Հետեւաբար մարդը համարվում է Աստծո կողմից ստեղծված արարած, քանի որ շնորհված է ազատությամբ եւ Աստծո կամքին հակառակվելու կարողությամբ: Ոչ մի ուրիշ արարած օժտված չի այդ հնարավորությամբ: Բոլոր հնագույն կրոնները բնությունը պատկերացնում էին որպես միջավայր, որտեղ կան մոգական ուժեր, որտեղ լեփ-լեցուն են տարբեր աստվածներ, այդ թվում եւ արեւն ու լուսինը: Այդ ընթացքում Հրեա ժողովորդը արեւն ու լուսինը, աստղերն ու մոլորակները ընդունում էին, որպես Աստծո ստեղծած: Բնության մեջ Հրեաները ոչ մի մոգություն չէին տեսնում, իսկ առաջին պատվիրանը արգելում էր ուրիշ աստված հորինել, պաշտել բնության երեւույթները եւ նրանց վերագրել աստվածային ուժ: Նրանց կրոնում Միակ Աստվածը աշխարհի Միակ Տերն է, որը լինելով սուրբ եւ Ճշմարիտ կոչում էր. « Եղե՛ք սուրբ, քանզի սուրբ եմ ես, ձեր Տեր Աստվածը»:

            Միայն հրեականությունն ու քրիստոնեությունն են, որ ընդունում են մարդուն որպես Աստծո ընկեր, որպես անձ օժտված ազատությամբ եւ Աստծուն ընդունելու կամ մերժելու իրավունքով:

Գաղտնագիր եւ ծածկագիր-դա Քրիստոսն է

Ուրիշ հետաքրքիր փաստ- դա Սուրբ Գրքի, Հին եւ Հոր Կտակարանում այդ նույն թեմայի գոյությունն է: Մարդկության փրկության մասին այդ պատմությունը, որը նկարագրված է Հին Կտակարանում, մարդկության պատմության մեջ նախապատրաստումն է ամենագլխավոր իրադարձությունների- Մեսիայի ծնունդի, կյանքի, մահվան եւ հարության մասին: Ակնհայտ է, որ այդ, բոլոր գրքերի հեղինակը Աստվածն է:

         «Աստված, Հին եւ Նոր կտակարանների հեղինակը, կոչեց, որպեսզի Նոր Կտակարանը թաքնված լինի Հնում, իսկ Հինը իր նշանակությունը գտնի Նորում: Եւ չնայած Հիսուս Քրիստոս իր արյամբ հաստատեց Նոր Կտակարանը, Հին Կտակարանի գրքերը, ամբողջովին ընդունված Ավետարանական գիտությամբ, գտնում եւ բացահայտում են իրենց լիարժեք իմաստը Նոր Կտակարանում՝ լուսավորելով ու բացահայտելով այն»:զզ

Էուժենիո Ցոլլին, Հռոմի գլխավոր ռաբբին, որը ընդունել էր քրիստոնեությունը 1945թվականին, գրել է.«Ամբողջ Հին Կտակարանը ես ընդունում էի, որպես գաղտնագրված հեռագիր, որը Աստված ուղարկել էր մարդկությանը: Այժմ ես հասկացա, որ ծածկագրի բանալին հենց ծածկագիրը դա հենց Քրիստոսն է: Հենց նրա աշխարհում էլ բոլոր Մեսսիական մարգարեությունը եւ երդումները իմաստավորվում են:»

Ճշմարտություն թաքնված Աստծո մասին

Աստված Քրիստոսի միջոցով դարձավ իրական, իր վրա վերձրեց մարդկանց մեղքերը, հրեշավոր տանջանքների միջով անցավ, ընդունեց մահը եւ հաղթեց նրան՝ հարություն առնելով մահացածներից: Նա այդ ամենի միջով անցավ հանուն մեզ, մեր փրկության համար, որպեսզի ներվեն մեր բոլոր մեղքերը՝ վճարելով այդ ամենի դիմաց իր կյանքը: Այսպիսով Աստված յուրաքանչյուրիս հնարավորություն տվեց մասնակցել մահվան, սատանայի եւ մեղքերի դեմ իր հաղթանակաին: Ինչպես արդեն նշել ենք Աստված այնքան է հարգում մարդու ազատությունը, որ ոչ ոքի չի պարտադրում փրկության այդ պատճառով էլ նա մնում է մեզ համար թաքնված: «Աստված ցանկացել է թաքցնել իրեն,- գրում է Բ.Պասկալը,- Եթե Աստված թաքցրել է Ինքն Իրեն, ապա ոչ մի կրոն, որը չի ընդունում թաքնված Աստծուն չի կարող ճմարիտ լինել»:

            Միայն հրեականություն ու քրիստոնեությունն են դավանում թաքնված Աստծուն:

Որպեսզի ճանաչենք Աստծուն, բավական չէ ուղղակի հասկանլ, որ Նա գոյություն ունի այսպիսի հավատք են առաջարկում նաեւ ուրիշ կրոններ, օրինակ իսլամը: Բայց Հիսուս հեռացնում է Աստծո դեմքը ծածկող վարագույրը, եւ մենք տեսնում ենք Նրա գթասրտությունը եւ սերը: Աստծո զորությունը արտահայտվում է նրանում, որ Նա ստեղծեց ողջ աշխարը եւ հնազանդորեն դարձավ ստրուկ՝ պատրաստ լվացնելու մարդու ոտքերը, պատրաստ իր վարա վերցնելու մարդու մեղքերը, Նա անցնում է տանջանքների միջով եւ մահանում է յուրաքանչյուրիս փոխարեն:

            Մեր փոխարեն մահանալով Նա բացեց մեզ համար ճանապարհ դեպի Երկինք:

Այս ամենի շնորհիվ մենք կարող ենք ճանաչել Աստծուն որը Միակ Աստվածն է Սուրբ Երրորդությամբ: Մենք կարող ենք ճանաչել Աստծուն միայան «Հավատքի» միջոցով:

            Հիսուսն ասում է. «Ով տեսնում է Ինձ, տեսնում է Ինձ ուղարկողին, Ես եւ Հայրս- մենք ենք ամեն ինչ տրված է Ինձ հորս կողմից եւ ոչ ոք չգիտի Որդուն Հորից բացի, եւ Հորը չգիտի ոչ մեկը Որդուց բացի, եւ նրան, ում Որդին ուզում է բացահայտել:

            Հիսուս Քրիստոսն- առաջին եւ միակ մարդն է, ով անցել է մահից դեպի կյանք դժվարին ճանապարհը, ապացուցելով, որ Ինքն է Աստվածը:

            Քրիստոնեությունը դա փիլիսոփա-էթիկական գիտություն չէ եւ ոչ էլ պայծառ ապագայի մասին գաղափար: Քրիստոնեությունը դա Հիսուս Քրիստոսի անձն է, այն պատմական իրողություն է Մեսսիայի կյանքի, մահվան եւ հարության մասին, եւ նա չի ապրում մարդու հիշողության եւ գիտակցության մեջ, նա իրականում հարություն է առել եւ ապրում է անկախ այն բանաից, գիտենք մենք Նրա մասին, սիրում ենք նրան, թէ չէ, ընդունում ենք Նրան, թե մերժում:

            Հիսուսն ապրում է իր Եկեղեցում եւ պատրաստ է ընդունել յուրաքանչյուրին, նույնիսկ անհույս մեղավորին, ներել նրա մեղքերը, մաքրել եւ վերափոխել նրա հոգին եւ տանել նրան դեպի Երկնային անմահ կյանք:

Այժմ /հավատքի ճանապարհին/ մենք տեսնում ենք պղտոր ապակու միջով, այն ժամանակ /մահից հետո/ կտեսնենք դեմ-դիմաց: Այժմ ես գիտեմ մասամբ, իսկ հետո կճանաչեմ, ինչպես ես եմ ճանաչում,-գրում է սբ.Պողոսը:

         Աստված հնազանդ եւ անպաշտպան սիրով դիմում է մեզ խնդրանքով, որ մենք չդադարենք ապրել հավատքով, ամեն օր «մտածելով Աստծո զորության մասին, դիմելով նրան»: Երջանիկ են նրանք, ովքեր պահում են նրա անկեղծությունը եւ նրանք, ովքեր ամբողջ սրտով փնտրում են նրան:

            Հարկ է նաեւ հիշել, որ Աստծո գոյության մասին ապացուցում են «ոչ միայն նրանք, ովքեր հավատում են Նրան, այլ նաեւ նրանք, ովքեր չեն փնտրում Նրան» /Բ.Պասկալ/: Չէ որ, եթե՞ Աստված թաքնված է եւ անտեսանելի է մնում, ապա ինչո՞ւ այդպիսի ատելությամբ են լցվում նրանք, ովքեր Հավատում են Հիսուս Քրիստոսին:  

 

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86