Աստծուն հանգիստ մի՛ թողեք

2010-07-07

 

Իմ չորս տարեկան որդու՝ Ադամի հիվանդությունը ինձ համար կարծես կայծակ լիներ պարզ երկնքից: Անցյալում այդպիսի ախտանիշներ չկային: Սակայն հետազոտությունը ցույց տվեց, որ նրա գլխուղեղի վրա չարորակ ուռուցք կա: Բժիշկը ցավով հայտնեց, որ երեխան հնարավորություն չունի ապրելու: Հիվանդության՝ մարմնի այլ մասերի տարածման պատճառով վիրահատությունն անիմաստ էր եւ բժիշկները որոշեցին սկսել քիմեոթերապիան: Բայց նշեցին, որ առաջին բուժումից հետո արդյունքներ չլինեն, ապա չեն շարունակելու տանջել երեխային:

         Ես չեմ կարող խոսքերով նկարագրել թե ինչ էի զգում այդ ժամանակ: Մեզ վատթարագույնին էին պատրաստում, եթե դա կարելի է պատրաստում համարել: Բայց մենք չհանձնվեցինք: Մենք սկսեցինք հիվանդությանը «ռմբակոծել» երկնքից: Իմ եւ ամուսնուս հարազատները մեր խնդրանքով գիշեր ուզօր աղոթում էին մեր որդու ապաքինման համար: Կամաց-կամաց մեզ միացան, նաեւ մեր հարազատների ծանոթներն ու ընկերները եւ գնալով աղոթողների թիվը ավելանում էր: Մենք խնդրում էինք, որ Աստված Ադամին առողջություն շնորհեր: Իսկ բժիշկները սկսեցին քիմեոթերապիան: Միայն Աստծուն են հայտնեի մեր երեխայի տանջանքները: Եւ այսպես քիմեոթերապիայից քիմեոթերապիա կյանքի համար պայքարից անցավ մեկ տարի: Մեր շուրջը ավելի ու ավելի շատ մարդիկ էին հավաքվում աղոթելու Ադամի համար: Իմ մոտ դեպրեսիա սկսվեց ես ստիպված էի հանգստացնող դեղեր ընդունել՝ օր օրի ավելի ու ավելի շատ: Միայն Աստված ինձ օգնեց, որ դեղերից կախվածություն չունենամ: Ես նորից հղիացա, սկզբում հղիությունս շատ դժվար էր ընթանում եւ նույնիսկ որոշ ժամանակ ստիպված եղա հիվանդանոց պառկել: Ինձ սրսկումներ էին անում ու դեղեր տալիս, որ հղիությունը պահպանեն: Տիրոջ ողորմածությամբ ամեն ինչ բարեհաջող անցավ եւ ես ունեցա մի գեղեցիկ աղջիկ, որին անվանակոչեցինք Աննա:

         Այդ ժամանակահատվածում Ադամաը պայքարում էր մահվան դեմ: Սկզբում բժիշկները հույս էին տալիս, որ եթե ուռուցքն հավաքվի երկու կամ երեք տեղում, ապա հնարավոր է վիրահատություն կատարել: Նոր հետազոտության արդյունքները հույս ներշնչեցին. Ուռուցքը սկսել էր փոքրանալ: Մեկ տարվա քիմեոթերապիայից հետո բժիշկները հայտնեցին, որ վիրահատության կարիք այլեւս չի զգացվում: Ադամը հիմա առողջ է եւ շատ է սիրում իր փոքրիկ քրոջը: Ես մտածում եմ, թե ինչքան մեծ է Աստծո ողորմածությունը Նա մեզ վրեց երկու կյանք՝ վերադարձնելով Ադամի առողջությունը եւ տվեց աղջկաս՝ Աննային: Մենք համոզվեցինք, որ Աստծ րա հույս դնողները երբեք հուսախաբ չեն լինի:

        Մենք շարունակում ենք աղոթել Աստծուն գոհություն հայտնելով մեր հանդեպ ողորմածության համար եւ մեր աղոթքներում հիշում ենք նաեւ այն բժիշկներին, ովքեր հանձն առան Ադամի բուժումը: Մենք շնորհակալ ենք Աստծուց եւ գիտենք, որ կյանքում ավելի կարեւոր բան չկա քան անսահման վստահությունը Աստծո նկատմամբ:

 

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86