Կարելի՞ է արդյոք արդարացնել սուտը

2010-07-09

 

Իմ կարճատեւ կյանքի ընթացքում ես բազմիցս եմ հայտնվել այնպիսի իրավիճակում, որ ստիպված էմ եղել ստել: Պատճառները տարբեր են: Երբեմն ուղղակի խուսափում էի տանը կոնֆլիկտների առաջացումից, երբեմն էլ ուղղակի չէի ուզում բացահայտել թերություններս: Դպրոցում դասերին բացակայելու համար ես տարբեր պատմություններ էի հորինում, խաբում էի ընկերուհուս, երբ նրա հետ չէի ուզում հանդիպել: Մի խոսքով խաբեությունը միշտ ինձ ուղեկցել է կյանքում: Ընդհանուր առմամբ դրանք երբեք լուրջ խաբեություններ չեն եղել, այլ ուղղակի այնպես, փոքրիկ խաբեություններ: Բայց ինձ միշտ վատ եմ զգում դրանից երբեմն նույնիսկ զգում եմ, որ խիղճս տանջում է: Դրա համար իմ մոտ հարց առաջացավ թե կան արդյոք իրավիճակներ, երբ սուտը կարող է արդարացված լինել:

            Գոյություն ունի երկու տեսակ սուտ՝ սուտ Աստծո հանդեպ եւ սուտ մարդկանց հանդեպ:

Իսկ ի՞նչ բան է սուտը: Դա մտքերի անհամապատասխանությունն է բառերի հետ,բառերի եւ գործողությունների հետ: Աստված տաս պատվիրաններում մեզ արգելում է սուտ վկայություններտալ: Այդ պատվիրանով Աստված հրամայում է,որ մարդը ապրի ճշմարտությամբ: Մարդը իր բնույթով ձգտում է ճշտին: Նա փնտրում է ճշմարտությունը: Ճշմարտությունը մարդեկանց կյանքի համատեղելիության հիմքն է : Կյանքի ճշմարտությունները հենվում են Աստծո եւ բնական օրենքների վրա:

             Մարդ պարտավոր է ճիշտ խոսել ինչպես Աստծո առյեւ, որը եւ  ճշմարտությունն է, այնպես էլ մարդկանց առջեւ եւ չտանել նրանց դեպի մոլորություն, ինչպես նաեւ հասարակության եւ ինքներս մեր առջեւ: Ճշմարտությունը հարստացնում է մեզ, ներքին հավասարակշռությամբ եւ ծնում է վստահուտյուն մեր անձի նկատմամբ:

Ճիշտ խոսել նշանակում է գործողությունների, մտքերի եւ բառերի համատեղելիություն: Այս ամենը անբաժանելի են անկեղծությու-նից,արդարացիությունից եւ արտացոլվում է կյանքի ցանկացած կտր-վածքում: Ճշմարտության հետ շաղկապված է հավատարմուտյունը, հավատարմուտյուն՝ մարդկանց, ընկերների, սիրելիների եւ Քրիստոսի հանդեպ: Հավատարմության մաս է կազմում նաեւ որեւէ գաղտնիքի պահպանումը: Այն,ինչ ասված է չբացահայտելու պայմանով,պետք չէ բացահայտել: Երբեմն ճիշտ խոսելու համար մարդուց պահանջվում է քաջություն եւ համարձակություն: Ճշտին չծառայելը իր մեջ ենթադրում է նաեւ բարի անվան պահպանում,որը համարվում է մարդկային արժանապատվության խորհրդանիշը:

Բարի անունը մի բարիք է, որն ունենալու իրավունք ունի յուրաքանչյուր մարդ,եւ յուրաքանչյուր մարդ իր հերթին պարտավոր է հոգալ իր բարի անվան հանմար:Մեր բարի անվան մասին հոգալով մենք չպետք է վատաբանենք ուրիշի բարի անունը: Դրա համար միշտ պետք է խուսափել ամեն տեսակի չարախոսություններից, բամբասանքներից եւ միմյանց դատելուց: Հիսուսը պահանջեց բացարձակ ճշտություն բառերի մեջ.՛՛Թող ձեր այոն այո լինի,իսկ վոչը՝ոչ՛՛: Սուտը դա մի մեծ հակասություն է Աստծո հետ՝ մեր հարաբերությունների մեջ: Այս ամենը նաեւ վերաբերվում է մարդկանց միջեւ հարաբերություններին: Բայց նաեւ կա ստի խնդիրր՝ մարդ եւ Աստված հարաբերությունների մեջ: Համաձայն սուրբ գրքի՝ ճշմարիտ Աստծո փոխարեն կուռքերին երկրպագություն մատուցելը միշտ սուտ է:

            Հնարավոր է դու հարցնես. «Ինչպե՞ս է հայտնվել սուտը եւ իչո՞ւ են մարդիկ սկսել խաբել մեկը մյուսին»: Չէ որ Աստված ինքը ճշմարտությունն է, իսկ մարդը Աստծո ձեռքի գործը: Ուրեմն, որտեղի՞ց է եկել սուտը: Սուտը եկել է սատանայից դրա համար նրան անվանում են «ստի հայր»: Նա մեղքի գերության մեջ գցեց մարդուն ՝ հրապուրելով նրան սուտ խոսքերով. «Այն օրը, երբ այս պտղից ուտեք ձեր աչքերը կբացվեն ու Աստծո պես կլինեք՝ բարին ու չարը գիտակցող»: Այստեղից սուտը ներթափանցում է մարդու մեջ եւ հարատեւում նրա հետ: Այն թուլացնում է կամքը, ծնում անվստահություն, արմատավորում գոռոզություն եւ վախ: Սուրբ գրքում ասվում է. «Եթե մեկը խոսքով մեղք չի գործում նա կատարյալ մարդ է: Եկեք արհամարենք սուտը եւ սկսենք խոսել միայան ճիշտը, որովհետեւ մենք շաղկապված ենք իրար այնպես ինչպես մեկ մարմնի անդամներ:

           Մտածելով այս ամենի մասին ես կարող եմ ասել, որ սուտը ոչ մի բանով արդարացում չունի, չգիտեմ կհամաձայնես արդյո՞ք ինձ հետ: Ստել չի կարելի դու իհարկե կարող ես չհամաձայնել: Լա՛վ, ուրեմն ինչպես պետք է անել, երբ ինչ որ մեկին անհնար է ճիշտը ասել կամ ասելով ճիշտը կարող ես մեծ իրարանցում սարքել եւ չարիքն ավելի շատ է լինելու: Միթե՞ կարելի է այս ձեւով արդարացնել սուտը, դե իհարկե ոչ, պարզապես երբեմն պետք է լռել: Իսկ եթե դա հնարավոր չէ ապա կարելի է միայն ասել.

         -Խնդրում եմ ինձ ներեք, բայց ես չեմ կարող խոսել այդ թեմայով:

Երբեմն հանուն ճշմարտության քեզ հարվածի տակ ես դնում, բայց դա ավելի լավ է քան ապրել ստի մեջ: Այնպիսի պարագաներում, երբ հնարավոր չէ ճիշտն ասել, կարելի է փորձել խուսափել ուղիղ պատասխանից, բայց ոչ մի դեպքում չստել:

         Սուտը համարվում է ծանր մեղք միայն այն ժամանակ, երբ այն կատարվում է հավատքից հրաժարումով եւ ջնջում է մարդկային արժանապատվությունը: Սովորաբար ինչպես ասում են, մշտական ստախոսությունը բարոյական տեսակետից այնքան էլ ահավոր չէ, սակայան աստվածաբանական տեսակետից այն միշտ մեղք է: Ճշմարտության դեմ՝ Աստծո դեմ:  

 

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86