Մենք ստեղծված ենք, բայց ինչո՞ւ

2010-07-07

 

Առօրյա կյանքում մենք մեզ շատ հարցեր ենք տալիս: Նրանցից ամենակարեւոր հարցը դա կյանքի իմաստն է: Ապագա խելամիտ եւ ազատ էակներ, մենք պետք է գտնենք դրա պատասխանը, որպեսզի հասկանանք եւ զգանք իսկական կյանքը: Կյանքը առանց իմաստի, առանց նպատակի եւ առանց նշանակության, դա քաոս է, վեգետացիա, ծանրություն: Այդպիսի կյանքը երջանկու թյուն չի բերում: Դրա համար ոմանք չեն կարողանում դիմանալ եւ ինքնասպանության են դիմում: Այդ կերպով կյանքի իմաստի հարցի պատասխանը շատ կարեւոր է, քանի որ նրանցից է կախված, թե ինչպես կլինի մեր կյանքը:

  Մտածելով կյանքի իմաստի մասին, հարկավոր է նաեւ մտածելով մեկ ուրիշկարեւոր հարցի մասին:

 Ով՞եմ ես: Որտեղից՞ ես հայտնեվեցի: Մենք՝ հավատացյալներս, ընդունում ենք ճշմարտության այն մասին, որ մենք ոչ պատահական ենք հայտնվել, որ մեզ Աստված է ստեղծել, որպեսզի մենք մարդիկ լինենք: Ինչու՞ է նադա արել: Ինչ՞ է նշանակում մարդ լինել: Ինչ՞ մտադդրություն է ունեցել Աստված մարդու նկատմամբ: Այդ հարցերի պատասխանները կարելի է առանց դժվարության գտնել Աստվածաշնչի մեջ՝ Աստծո խոսքը մարդու մասին: Աստծո խոսքը սովորեցնում է, որ Աստված գոյություն է ունեցել միշտ, եւ որ նա իր բնության մեջ անմահ է: Նա կյանքի Աստվածն է: Նրա բնության մեջ կա սեր, բարություն,սրբություն, գեղեցիկը: Աստված միտ հաճույք էր ստանում կայանքից, հիանում էր նար << համով>>, ուրախությամբ, սիրով եւ երջանկությամբ :

         Իր սիրուց Աստված որոշեց կիսվեկ կյանքով, որին նա տիրում էր: Նա ցանկացվ ստեղծել մարդուն, որպեսզի մարդը նույնպես դառնա Աստծո կյանքի մասնակից եւ հաճույք ստանալ կյանքի հրաշքների

Կարելի է այսպիսի օրինակ բերել, չնայած այն կատարյալ չէ: Երբ Աստված մարդկաքնց կյանք տվեց, այն նման էր միմյանց սիրող ամուսինների, ովքեր սիրուց ցանկանում են երեխա ունենալ, որպեսզի նրա հետ կիսեն կյանքի եւ սիրո նվերը: Նրանք անում են դա չնայելով նրան, որ երեխան կարող է անշնորհակալ կերպով արհամարհել նրանց սերը: Այդպես եւ Աստված տալով մարդուն կյանք, գնում է ռիսկի, որ մարդը կարող է արհամարհի նրա սերը…

      Աստված ստեղծեց մարդուն իր կերպարով եւ նմանությամբ: Այսինքն ստեղծեց նրան ազատ, բանական եւ անմահ, ընդունակ բարության եւ սիրո, որպեսզի մարդը լիովին < <սուզվի>> Աստծո կյանքի մեջ: Աստված տվեց մարդուն իշխանություն աշխարհի նկատմամբ, որպեսզի մարդը կարողանա վերափոխել այն: Աստված մարդուն այնպես խորը մտցրեց իր կյանքի մեջ, որ նրան շնորհեց պարգեւով՝ հրաշալի ընդունակությամբ՝ նոր կյանք ստեղծելը: Ինչպես արդեն ասվեց վերը նշված օրինակում, հղիությունը, երեխայի ծնունդը, դա նոր կյանքի հրաշք ստեղծումն է, որի մեջ մասնակցում է Աստված եւ ամուսինները միասին: Ցավոք այս հիանալի պահը շատերը չեն նկատում, արհամարհում են այն, չեն գնահատում:

     Աստված մեզ առաջարկում է իր ընկերությունը, զրույց եւ սեր: Երբ մարդը պատասխանում է սիրով Աստծո ընկերությանը, առաջանում են փոխհարաբերություններ, որոնք երջանկություն են բերում: Միայն այնտեղ, որտեղ կատարվում է <<սիրո փոխանակություն>> եւ անձնավորությունները սիրում են միմյանց, ապա այդտեղ իշխում է իսկական սերը: Այնտեղ, որտեղ չկա փոխադարձ սեր, չկա եւ կյանք:

     Մնում է միայն գոյատեւել եւ հետապնդել ինչ որ բան, որը կարծես թե կլցնի դատարկությունը եւ կփոխարինի սիրուն եւ իսկական կյանքին: Սակայն ոչ մի բան չի կարող փոխարինել սիրուն: Այդ մասին են վկայում բազմաթիվ նորահավատներ, որոնք ունեն շատ փող եւ համբավ, բայց նրանց կյանքում մշտապես կրկնվում են ճգնաժամերը եւ տառապանքները, քանի որ նրանց հիվանդությունը՝ Աստծո սիրո եւ մյուս մարդկանց սիրո պակասն է: Մի կողմից նրանք ունեն ամեն ինչ , ինչ որ պետք է, բայց մյուս կողմից նրանց կյանքը անիմաստ է:

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86