Պատմում է բուժքույրը, որը ներկա է եղել աբորտի պահին:

2010-07-07

 

Զգուշացնում ենք, որ պատմությունը պարունակում է դաժան տեսարաններ:             

 

Ես դիպլոմավորված բուժքույր եմ՝ տասներեք տարվա աշխատանքային փորձով: 1993 թվականի սեպտեմբերից աշխատանքի եմ ընդունվել «Կանանց բժշկական կենտրոնում»՝ Դայտոն քաղաքում: Այդ կլինիկան մասնագիտացված էր աբորտների գծով, որոնք անում էր բժիշկ Մարտին Խասկալը: Այդ ժամանակ ես կողմնակից էի աբորտին եւ նույնիսկ իմ աղջիկներին ասում էի,  եթե իրենք պատահական հղիություն ունենան, ես թույլ կտամ, որ աբորտի դիմեն: Սակայն իմ աղջիկները այդ հարցի առնչությամբ տարբեր կարծիք ունեին:

                Իմ աշխատանքային առաջին օրը, ես օգնեցի բժիշկ Խեսկալին, որը աբորտ արեց հղիության վեցերորդ ամսում: Վիրաբուժական բռնակների օգնությամբ նա բռնեց փոքրիկի մարմինը եւ մասնատելով այն դուրս բերեց արգանդից՝ գցելով աղբամանի մեջ: Կանանց՝ ովքեր երկու-երեք օրից գալու էին աբորտի, դնում էին հատուկ ներդիրներ, որը մեծացնում էր արգանդի գլխիկը: Այդպիսի վիրահատություններից մեկը ինձ համար իսկական մղձավանջ դարձավ: Կինը դարձյալ հղիության վեցերորդ ամսում էր: Բժիշկներից մեկը կնոջը ասել էր, որ սպասվող երեխան հիվանդ է դաունի հիվանդությամբ, եւ կինը որոշել էր աբորտի դիմել:

                Բժիշկը բերեց ուլտրաձայնային զոնդը, տեղադրեց այն վերեւում, որպիսզի տեսնի երեխային: Էկրանին երեւում էր թե ինչպես է խփում երեխայի սիրտը: Էկրանին նայելով՝ բժիշկը վիրաբուժական գործիքների օգնությամբ բռնեց երեխայի ոտքը եւ դուրս քաշեց մինչեւ վիզը: Երեխան շարժում էր փոքրիկ մատիկները, թափահարում էր ոտքերը: Բժիշկը մկրատով կտրեց երեխայի վիզը՝ գլուխը անջատելով մարմնից: Ապա հատուկ սարքի օգնությամբ դուրս քաշեց ուղեղը եւ հեռացրեց գլուխը, որից հետո երեխայի մարմինը գցեց դույլի մեջ:

                Տեսարանն անտանելի էր: Ես նայում էի երեխային, որը սկսեց անկանոն շարժվել դույլի մեջ: Երբ ցույց տվեցի մյուս բուժքրոջը, նա ասաց.

-Ա՜, պարզապես ռեֆլեքս է:

                Մայրը ուզեց տեսնել երեխային դրա համար լվացրեցին երեխայի մարմինն ու դրեցին սավանի վրա: Մայրը լաց էր լինում եւ ասում. «Ներիր ինձ, խնդրում եմ, ներիր ինձ»: Լալիս էի եւ ես: Ամբողջ կյանքում ես բուժքույր աշխատեցի, բայց երբեք այդպիսի զգացոություն չունեցա:

                Ավելի ուշ նման դեպք դարձյալ կրկնվեց: Երեխան հղիության վեցերորդ ամսում էր, եւ մայրը քառասունն անց էր: Երեխան նորմալ եւ առողջ երեխա էր, մայրը պարզապես չէր ուզում նրան: Բժիշկը դարձյալ նմանատիպ վիրահատություն անցկացրեց, եւ ես դարձյալ էկրանին տեսա խփող սիրտ, այս մեկը՝ նախորդի համեմատ, մարմնով փոքր էր, բայց լրիվ ձեւավորված էր: Մայրը նույնիսկ չուզեց նայել երեխային: Եկավ բուժքույրը եւ դուրս տարավ երեխաներով լեցուն դույլը:

                Այս ամենը տեսնելուց հետո, ես այլեւս երբեք աբորտին չեմ վերաբերվի այնպես, ինչպես նախկինում:

Բենդա Շաֆեր

Քաղվածք «Մահվան քաղաքակրթություն» թերթից  

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86